Կոբի Մայնուն կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն կարող է տեղափոխվել իտալական «Նապոլի»։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» կիսապաշտպանին բաց չթողեց ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ֆուտբոլիստը կփորձի լքել «Օլդ Թրաֆորդը» հունվարին, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ չստանա։

Նշվում է, որ Մայնուն շատ է ցանկանում ընդգրկվել Անգլիայի հավաքականի կազմում՝ առաջիկա Աշխարհի առաջնության համար։

Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերի երկու խաղի և կատարել մեկ գոլային փոխանցում։ Մայնուի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։