Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ֆրենկի դե Յոնգը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վնասվածքի պատճառով բաց կթողնի Լա Լիգայի չորրորդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղը, որը կկայանա սեպտեմբերի 14-ին, հայտնում է լրագրող Ալեքս Պինտանելը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա հոլանդացին պետք է պատրաստ լինի խաղալու Չեմպիոնների Լիգայի՝ «Նյուքասլի» դեմ խաղին, որը կկայանա սեպտեմբերի 18-ին։

Ֆուտբոլիստը ստիպված էր Հոլանդիայի ազգային հավաքականից վերադառնալ ակումբ՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Լեհաստանի հետ խաղում (1-1) ստացած վնասվածքից հետո։ Նրա մոտ ախտորոշվել էր աջ ոտքի արտաքին խցանող մկանի թեթև վնասվածք։