Նոր մրցաշրջանի առաջին շաբաթները բացահայտեցին «Ինտերի» հիմնական խնդիրը․ պաշտպանությունը, որը երկար ժամանակ համարվում էր Եվրոպայի լավագույններից, այժմ վստահություն չի ներշնչում։ Վեց խաղում ներաձուրիները բաց են թողել վեց գոլ։
«Տորինոյի» դեմ հաջող մեկնարկից հետո Ուդինեզեի հետ հանդիպումը ցույց տվեց պաշտպանության խոցելիությունը՝ Յան Բիսեկի, Ալեսանդրո Բաստոնիի ու Ֆրանչեսկո Աչերբիի անվստահ խաղի տեսքով։ Բաստոնին խնդիրներ ունեցավ նաև Իտալիայի հավաքականում, իսկ Սթեֆան դե Վրեյը քննադատվեց Հոլանդիայում։
Մանուել Ականջիի գալը պետք է ուժեղացնի պաշտպանության գիծը, սակայն Չիվուն գիտի՝ մեկ նորեկը չի լուծի բոլոր հարցերը։ 37-ամյա Աչերբին շարունակում է դժվարություններ ունենալ ուժային պայքարում և առաջիկա հանդիպումներում կանգնելու է լուրջ փորձությունների առաջ։
Սպասվում է, որ մարզիչը կփորձի ձմռանը խնդրել ակումբի ղեկավարությանը ձեռք բերել նոր պաշտպանների։ Այդ թվում կարող են լինել կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխխոն կամ Անդրեաս Քրիստենսենը։