«Լիվերպուլի» իտալացի վինգեր Ֆեդերիկո Կիեզան ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին մերժել է այլ ակումբներ տեղափոխվելու առաջարկները և նախընտրել շարունակել կարիերան անգլիական գրանդում, հաղորդում է Gazzetta dello Sport-ը։
Նշվում է, որ Կիեզան ցանկանում է հանդես գալ եվրոպական ամենաբարձր մակարդակում և պայքարել իր տեղը թիմի հիմնական կազմում։ Իտալացին առաջարկ ուներ նաև Թուրքիայի ակումբներից, սակայն նույնիսկ Չեմպիոնների լիգայի հայտացուցակից դուրս մնալը նրան չի դրդել լքել «Լիվերպուլը»։
Կիեզան այժմ անցկացնում է իր երկրորդ մրցաշրջանը անգլիական թիմում։