Ֆորմուլա 1-ի հայտնի մրցարշավորդ. «Լամին Յամալը կստանա «Ոսկե գնդակը» առաջիկա տարիներին»

Ֆորմուլա 1-ի հայտնի մրցարշավորդ Մաքս Վերստապենը խոսել է Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» 18-ամյա վինգեր Լամին Յամալի խաղամակարդակի մասին։

«Պարզապես անհավանական է, թե ինչպես է Յամալը խաղում իր տարիքում։ Մեսսիից և Ռոնալդուից հետո «Ոսկե գնդակի» հստակ հավակնորդ չկա։ Ես չեմ կարող անվանել որևէ ֆուտբոլիստի, որը զգալիորեն ավելի լավն է, քան մնացածը։ Բայց վստահ եմ, որ Յամալը կստանա այս մրցանակը առաջիկա տարիներին», – Վերստապենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Յամալը կատալոնացիների կազմում անցկացրել է երեք հանդիպում, դառնալով՝ երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։