Կրիշտիանու Ռոնալդուն պարգևատրվել է

Պորտուգալիայի հավաքականի ավագ և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պարգևատրվել է «բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ» կոչմամբ։ Մրցանակը նրան հանձնել է Պորտուգալիայի լիգան՝ Liga Portugal Awards մրցանակաբաշխության ժամանակ։

«Սպորտի պատմության մեջ ամենակարևոր դեմքերից մեկը։ Նա ոգեշնչման աղբյուր է միլիոնավոր մարդկանց համար։ Նա հսկայական հետք է թողել համաշխարհային ֆուտբոլում», – նշված է Լիգայի պաշտոնական հաղորդագրության մեջ։