Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Վոլֆսբուրգին»։
Ակումբի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027թ. հուլիսի 1-ը։
33-ամյա Էրիկսենը գերմանական թիմում կրել է «24» համարի մարզաշապիկը։
Նրա նախորդ ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որտեղ 2022-ից անցկացրել է 107 խաղ՝ խփելով 8 գոլ և կատարելով 19 գոլային փոխանցում։