«Բենֆիկայի» նախագահի պաշտոնի համար պայքարող պորտուգալացի գործարար Ժոաու Լոպեսը 31-ամյա «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային նշել է որպես պորտուգալական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակ, հայտնում է Record-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լոպեսն արդեն իսկ առաջադեմ բանակցություններ է վարում Սիլվայի հետ։ Ընդգծվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի համար պատրաստվել է պայմանագիր, որը նա կարող է ստորագրել հունվարին։
Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականի ամռանից։ Այս ընթացքում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 410 հանդիպում, խփել 72 գոլ և կատարել 73 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։