«Բավարիան» փորձել է գնել «Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստներին

Bild-ի տեղեկացմամբ՝ 2022 թվականին «Բավարիան» փորձել է իր կազմ տեղափոխել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդներ Լամին Յամալին և Գավիին։

Գերմանական ակումբը հանդիպում է ունեցել Յամալի գործակալի հետ, իսկ Գավիի դեպքում կապի է դուրս եկել ֆուտբոլիստի ծնողների հետ։ Վերջինների հետ բանակցությունները դրական մթնոլորտում են անցել, սակայն գործարքը ի վերջո չի կայացել։