«Բավարիան» փորձել է Նիկոլաս Ջեքսոնի փոխարեն այլ հարձակվող ձեռք բերել

«Բավարիան» դիտարկում էր «Մարսելի» հարձակվող Ամինե Գուիրիին տրանսֆերային պատուհանի վերջին օրերին ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է Foot Mercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ալժիրցի հարձակվողը Բունդեսլիգայի չեմպիոնների կողմից դիտարկվող թեկնածուներից մեկն էր, նախքան Նիկոլաս Ջեքսոնին «Չելսիից» վարձակալությամբ ձեռք բերելը։

Ֆուտբոլիստը հունվարին միացել է «Մարսելին» և չի ցանկանում հեռանալ։

Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստը ակումբային մակարդակով անցկացրել է 34 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։