«Բարսելոնայի» աստղը վերադարձել է ակումբ

«Բարսելոնան» հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում։ Տիագո Ալկանտարան միացել է Հանս-Դիտեր Ֆլիկի մարզչական շտաբին։ 34-ամյա մասնագետը սկսել է աշխատանքը հինգշաբթի օրը։

«Տիագոյի պարտականությունները կներառեն մարտավարական ասպեկտներին և մարզումներին նախապատրաստվելուն օգնելը, ինչպես նաև թիմի ամենօրյա աշխատանքում իր փորձն ու խաղի տեսլականը կիրառելը», – ասվում է «Բլաուգրանայի» հայտարարության մեջ։

«Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է չորրորդ տեղը։ Կատալոնական ակումբը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 14-ին՝ տանը «Վալենսիայի» դեմ։