«Բարսելոնայի» 17-ամյա կիսապաշտպան Պեդրո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տվյալներով՝ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։ Ֆերնանդեսը մասնակցել է կատալոնացիների ասիական շրջագայությանը։
Պեդրոն խաղացել է «Վիսել Կոբեի» դեմ և խփել է մեկ գոլ։ Իսպանիայի առաջնության երեք տուրից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի սաները վաստակել են յոթ միավոր։ «Բարսելոնան» զբաղեցնում է չորրորդ տեղը և երկու միավորով հետ է մնում առաջատար «Ռեալ Մադրիդից»։