«Ատլետիկոն» դիտարկում է իր կազմը ուժեղացնելու տարբերակները: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Fichajes-ին, մադրիդյան ակումբը քննարկում է կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրին ձեռք բերելու հնարավորությունը:
Բենտանկուրի ներկայիս պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսերը: Այսինքն՝ «Ատլետիկոն» կարող է 28-ամյա ուրուգվայցուն հաջորդ ամռանը անվճար ձեռք բերել որպես ազատ գործակալ:
Ընդհանուր առմամբ, Ռոդրիգո Բենտանկուրը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 117 պաշտոնական խաղ: Դրանցում կիսապաշտպանը խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում իր թիմակիցներին: «Թոթենհեմը» ներկայումս չորրորդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: