«Ատլետիկը» հայտարարել է Էմերիկ Լապորտի վերադարձի մասին

«Ալ-Նասրի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Էմերիկ Լապորտը վերադարձել է «Ատլետիկ»։

Բիլբաոյի ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն գրանցել է 31-ամյա պաշտպանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիայից։

Լապորտը «Ատլետիկում» խաղացել է 2011-ից 2018 թվականներին՝ իր կարիերայի ընթացքում ամենաշատ խաղերն անցկացնելով՝ 161 հանդիպում։