Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը» չի ընդգրկել իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտին ազգային առաջնության և գավաթի խաղարկության հայտացուցակում, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ Եվրոպայի չեմպիոն Լապորտը մնում է «Ալ-Նասրի» հայտացուցակից դուրս, քանի որ ակումբը սպառել է օտարերկրյա ֆուտբոլիստների համար նախատեսված բոլոր տեղերը։
Նախկինում հաղորդվել էր, որ 31-ամյա պաշտպանը համաձայնվել է տեղափոխվել «Ատլետիկ», սակայն սաուդյան ակումբը ժամանակին չի ներկայացրել բոլոր փաստաթղթերը, և գործարքը չի ավարտվել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ «Ատլետիկի» ղեկավարությունը ՖԻՖԱ-ին դիմել է գործարքի բացառիկ վերանայման խնդրանքով, որը մերժվել է։ Ակումբը, ինչպես սպասվում է, կբողոքարկի Սպորտային արբիտրաժային դատարան (CAS)։