ԱԱ-2026․ Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Հունգարիայի ընտրանուն

ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական փուլի F խմբի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը Բուդապեշտում 3:2 հաշվով առավելության հասավ Հունգարիայի նկատմամբ։

Հաղթական գոլի հեղինակ դարձավ Ժոաու Կանսելուն՝ հանդիպման 86-րդ րոպեին։ Մինչ այդ պորտուգալացիների կազմում դարպասի ճեղքումով աչքի էին ընկել Բեռնարդու Սիլվան և Կրիշտիանու Ռոնալդուն։

Ռոբերտո Մարտինեսի գլխավորած Պորտուգալիան երկու խաղից հետո ունի 6 միավոր և գտնվում է խմբի առաջին տեղում։ Հայաստանի ընտրանին, որը 2:1 հաշվով առավելության էր հասել Իռլանդիայի նկատմամբ, 3 միավորով երկրորդն է։ Հունգարիան և Իռլանդիան իրենց ակտիվում ունեն մեկական միավոր։