Ո՞ր ակումբն ունի Պրեմիեր Լիգայում հաղթելու ամենամեծ շանսերը

CIES ֆուտբոլային վերլուծությունների մասնագետները վիճակագրական մոդելի միջոցով հաշվարկել են Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմերի՝ 2025/2026 մրցաշրջանի ավարտին չեմպիոնական տիտղոսը նվաճելու հնարավորությունները։ ՛

Հաշվարկները ցույց են տվել, որ «Լիվերպուլն» ունի չեմպիոնական տիտղոսը նվաճելու ամենաբարձր հնարավորությունը՝ 28.9%։ Մերսիսայդցիները Անգլիայի գործող չեմպիոններն են։ Երկրորդ լավագույն հնարավորությունն ունի «Արսենալը» (18.8%), իսկ երրորդը՝ «Չելսին» (16.2%)։

«Մանչեսթեր Սիթին» ընդամենը չորրորդ տեղում է (14.4%)։ Եվ, տարօրինակ կերպով, հինգերորդ տեղում է «Նոթինգհեմ Ֆորեսթը» (7.9%)։ Նրանցից ցածր են «Նյուքասլը» (5.8%), «Աստոն Վիլան» (3.2%) և «Մանչեսթեր Յունայթեդը» (2.6%)։