Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը հայտնել է, թե ում է տեսնում թիմի ապագա ավագի դերում։
«Իմ կարծիքով՝ այդ պատասխանատվությանը լիովին համապատասխանում է Էդուարդ Սպերցյանը։ Թեև տղաների հետ այս թեման չենք քննարկել, բայց համոզված եմ, որ Էդիկը արժանի է կրել ավագի թևկապը։ Նա շատ ավելիին է արժանի․ պետք է հեռանա ՌՊԼ-ից և իր կարիերան շարունակի Եվրոպայի առաջատար լիգաներից մեկում։
Էդուարդին վաղուց եմ ճանաչում ու լիովին վստահում եմ նրան։ Եթե նա որոշել է շարունակել «Կրասնոդարում», ապա դա նրա համար ճիշտ ընտրություն է։ Թեպետ այս պահին Եվրոպա չտեղափոխվեց, դա լուրջ խնդիր չէ։ Նա բարձր կարգի պրոֆեսիոնալ է, և համոզված եմ՝ ապագայում կխաղա եվրոպական բարձրակարգ թիմերից մեկում։ Հաստատ գիտեմ՝ Սպերցյանը կարող է դառնալ մեծ աստղ», – ասել է Հարոյանը Чемпионат-ին։