«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն կարող է լքել թիմը 2026 թվականին։ Ինչպես հայտնում է Fichajes-ը՝ ՊՍԺ-ի հարձակվող Բրեդլի Բարկոլան կարող է փոխարինել Ռոդրիգոյին «Ռեալ Մադրիդի» հարձակման գծում։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում 23-ամյա ֆրանսիացու նկատմամբ։ Նշվում է, որ ՊՍԺ-ն չի պատրաստվում վաճառել Բարկոլային։
Ավելին, ֆրանսիական գրանդը պատրաստվում է քննարկել Բրեդլիի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։ Transfermarkt պորտալը Բրեդլի Բարկոլայի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։