«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Թոթենհեմի» պաշտպան Միկի վան դե Վենի տրանսֆերով, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «Թոթենհեմը» մտադիր է 24-ամյա հոլանդացու համար ստանալ մոտ 80 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում վան դե Վենը բոլոր մրցաշարերում անցկացրած 22 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։