«Նապոլիի» բժշկական անձնակազմի ղեկավար Ռաֆայելե Կանոնիկոն հայտնել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի վնասվածքի մանրամասները։
«Լուկակուի հետ երեկ զրուցել ենք։ Նրա վերականգնումը լավ է ընթանում և համապատասխանում է սպասվող ժամանակացույցին։ Ռոմելուն ունի ազդրոսկրի ուղիղ մկանի շատ լուրջ պատռվածք, ինչպես նաև վնասվել է ջլերից մեկը։ Մենք ունեինք երկու տարբերակ՝ կոնսերվատիվ բուժում կամ վիրահատություն։
Լուկակուն ընտրել է առաջին տարբերակը, հաշվի առնելով, որ վերականգնման ժամանակը մոտավորապես նույնն է։ Ֆուտբոլիստը Բելգիայում է, և ես մշտական կապի մեջ եմ նրա հետ այնտեղ աշխատող իմ գործընկերների հետ։ Ամեն ինչ մեր վերահսկողության տակ է», – ասել է Կանոնիկոն Radio CRC-ի եթերում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նեապոլական ակումբը որոշել է 32-ամյա բելգիացուն չներառել Չեմպիոնների Լիգայի թիմի հայտացուցակում։