Այս տարվա հունիսին «Չելսին» մեկ քայլ հեռու էր «Միլանի» դարպասապահ Մայք Մանյանին 18 միլիոն եվրոյով գնելուց։ Լոնդոնյան ակումբը մտադիր էր ֆրանսիացի ֆուտբոլիստին օգտագործել որպես հիմնական դարպասապահ Աշխարհի ակումբային առաջնությունում։
Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, որը մայիսի 30-ին վերադարձել էր ակումբ, պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո սկսել է խնդրել չվաճառել դարպասապահին «Չելսիին»։ Իտալացի մասնագետի ջանքերի արդյունքում «Միլանի» դարպասապահի տեղափոխությունը անգլիական թիմ խափանվել է։
Մանյանը «Միլանի» կազմում հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։