Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի նոր վնասվածքի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը անորոշ ժամանակով դուրս է մնացել խաղադաշտից ծնկի վնասվածքի պատճառով:
Կիսապաշտպանը կարող է վիրահատության կարիք ունենալ:
«Ես այսօր առավոտյան խոսեցի Գավիի հետ: Նա շատ վշտացած է և սպասում է մենիսկի հնարավոր վիրահատության: Բայց նա ուժեղ մարդ է: Ես նրան խրախուսեցի. սրանք այն իրավիճակներն են, որոնք ձեզ ավելի ուժեղ են դարձնում», – դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Երկու տարուց էլ պակաս ժամանակ առաջ Գավին խաչաձև կապանների վնասվածք ստացավ Իսպանիայի հավաքականի կազմում կայացած խաղում, որի արդյունքում բաց թողեց մոտ 11 ամիս: Ֆուտբոլիստը «Կարմիր ֆուրիայի» կազմում 28 խաղում խփել է հինգ գոլ: