Կիլիան Մբապպե. «Երկուսն էլ արժանի են այդ մրցանակին»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն հայտարարել է, որ այս տարի «Ոսկե գնդակի» համար պայքարելու շանսեր չունի։

«Այս տարի չեմ կարող հաղթել։ Հրաշալի մրցաշրջան անցկացրին Ուսման Դեմբելեն ու Աշրաֆ Հակիմին։

Չեմ կարող ընտրել նրանցից, բայց երկուսն էլ արժանի են։ Երջանիկ կլինեմ, եթե նրանցից մեկը ստանա մրցանակը»,– ասել է Մբապպեն՝ L’Équipe-ին։

Մբապեն, Դեմբելեն և Հակիմին ընդգրկված են «Ոսկե գնդակի» 30 թեկնածուների ցուցակում։ Մրցանակաբաշխությունը կայանալու է սեպտեմբերի 22-ին։