Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի շրջանակներում հանդիպեց Իռլանդիայի հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով` 2-1 հաշվով։
Այս հանդիպումը Կամո Հովհաննիսյանի համար պատմական էր․ Հայաստանի ազգային հավաքականի փորձառու պաշտպանն իր ակտիվում գրանցեց 90-րդ խաղը և դարձավ այս նշաձողը հատած ընդամենը 5-րդ ֆուտբոլիստը։
Հովհաննիսյանը հավաքականում մասնակցել է տարբեր մրցաշարերի․ 27 խաղ՝ Աշխարհի առաջնության, 19 հանդիպում՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում, 16 խաղ՝ Ազգերի լիգայում, իսկ մնացած 28-ը եղել են ընկերական հանդիպումներ։
33-ամյա պաշտպանն այսօր համարվում է հավաքականի ամենափորձառու խաղացողը։ Նա ունի բոլոր հնարավորությունները գերազանցելու Վարազդատ Հարոյանի ցուցանիշը, որը 92 խաղով դարձավ ազգային թիմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը իր տարիքային շրջանում։
Միևնույն ժամանակ, եթե Կամոն շարունակի հանդես գալ նաև հաջորդ մրցաշրջանում, ապա կարող է հասնել նոր ու պատմական նվաճման․ Սարգիս Հովսեփյանից հետո դառնալ Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ ֆուտբոլիստը, որը կանցնի 100 խաղի սահմանագիծը։