Հայտնի է՝ ինչու է Անդրե Օնանան որոշել լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

Դարպասապահ Անդրե Օնանան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդից» «Տրաբզոնսպոր» վարձակալությամբ տեղափոխվելուն։ Թուրքական ակումբն արդեն համաձայնության է եկել գործարքի շուրջ, մնում է միայն սպասել պաշտոնական հաստատմանը։

Կամերունցին չէր ցանկանում հեռանալ, բայց ստիպված էր վերանայել իր դիրքորոշումը։ Լրագրող Գրեհեմ Բեյլիի խոսքով՝ Սեննե Լամմենսի հետ պայմանագիր կնքելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Օնանային տեղեկացրել է, որ այսուհետ նա Ռուբեն Ամորիմի թիմում կլինի ընդամենը երրորդ դարպասապահը։

Նման նախազգուշացումից հետո Անդրեն ստիպված է եղել հաշտվել իրավիճակի փոփոխության անհրաժեշտության հետ։ Անդրե Օնանան «Կարմիր սատանաների» կազմում խաղում է 2023 թվականի ամռանից, ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։