Էմիլ Հեսկի․ «Նա կարող է գնալ Դիդիե Դրոգբայի և Դիեգո Կոշտայի հետքերով»

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմիլ Հեսկին կարծում է, որ հարձակվող Ժոաո Պեդրոն կարող է հաջողության հասնել «Չելսիում»։

«Ազնվականները» բրազիլացուն «Բրայթոնից» ձեռք բերեցին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ ավելի քան 60 միլիոն եվրոյով։

«Ես ոգևորված եմ Պեդրոյի ձեռքբերումով։ Կարծում եմ, որ նա կարող է գնալ Դիդիե Դրոգբայի և Դիեգո Կոստայի հետքերով «Չելսիում» և լինել թիմի համար փարոս՝ առաջ շարժվելու համար», – Հեսկիի խոսքերն է մեջբերում EPL Index-ը։

Ժոաո Պեդրոն Էնցո Մարեսկայի թիմի կազմում վեց խաղում խփել է հինգ գոլ, իսկ 23-ամյա հարձակվողը նաև կատարել է երկու գոլային փոխանցում։ «Չելսին» սեպտեմբերի 13-ին, շաբաթ օրը, արտագնա խաղում կխաղա «Բրենտֆորդի» դեմ։