Ֆաբրիցիո Ռոմանո․ Քրիստիան Էրիկսենը միանում է իր նոր ակումբին

Ֆուտբոլային լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարիերան կշարունակի «Վոլֆսբուրգի» կազմում։

«Գործարքը կնքված է, Էրիկսենը բուժզննում է անցնում։ Դանիացի աստղի կարիերայում նոր գլուխ է», – գրել է Ռոմանոն։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո դանիացին հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Էրիկսենն այժմ 33 տարեկան է։ Նա իր կարիերայի երեք տարիներն անցկացրել է մանկունիանցիների կազմում՝ նախկինում խաղալով «Այաքսում», «Թոթենհեմում», «Ինտերում» և «Բրենտֆորդում»։