«Չելսիի» 18-ամյա հարձակվող Էստևաո Վիլիանը կիսվել է Անգլիայում իր մեկնարկային շրջանի մասին։
«Չելսին» բրազիլացի խաղացողին ձեռք բերեց անցյալ ամռանը՝ «Պալմեյրասին» վճարելով 34 միլիոն եվրո։
«Ես «Չելսիում» շատ ավելի շատ հնարավորություններ ունեմ, քան սպասում էի։ Սա շնորհիվ մարզումների ժամանակ կատարած աշխատանքի։ Մարեսկան շատ է վստահում ինձ, և ես փորձում եմ արդարացնել այս վստահությունը խաղադաշտում», – Էստևաոյի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն։
«Ազնվականների» կազմում հարձակվողը մասնակցել է Պրեմիեր լիգայի երեք խաղի և կատարել մեկ գոլային փոխանցում։ Պետք է նշել, որ խաղացողը երկու անգամ խաղադաշտ է դուրս եկել առաջին րոպեներից։