Կրիշտիանու Ռոնալդուն պատմական նվաճման է հասել

Պորտուգալիայի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է աշխարհի առաջնությունների ընտրական փուլի պատմության լավագույն ռմբարկուն։

Հունգարիայի դեմ Մունդիալ-2026-ի որակավորման խաղում (3-2) նա խփեց իր 39-րդ գոլը՝ հավասարվելով Գվատեմալայի նախկին հարձակվող Կառլոս Ռուիսին։

ԱԱ-ի ընտրական փուլերում լավագույն գոլահարների եռյակում է նաև Արգենտինայի լեգենդար հարձակվող Լեո Մեսսին, որը 72 խաղում ունի 36 գոլ։