Անգելոս Պոստեկօղլուն իր թիմում է ցանկանում տեսնել «Թոթենհեմի» չորս ֆուտբոլիստների

«Նոթինգհեմ Ֆորեսթի» նոր գլխավոր մարզիչ Անժե Պոստեկօղլուն կարող է իր թիմ հրավիրել «Թոթենհեմի» չորս խաղացողի։ Ավստրալիացի մասնագետը «Թոթենհեմը» գլխավորել է 2023-2025 թվականներին։

Նրա ղեկավարությամբ թիմը հաղթել է Եվրոպա լիգան։ Ինչպես հայտնի է դարձել Daily Express-ին, Պոստեկօղլուն հետաքրքրված է պաշտպաններ Բեն Դեյվիսին, Դեսթինի Ուդոջիին և Ռադու Դրագուշինին ծառայություններով։ Բացի այդ, մարզիչը կցանկանար իր կազմում տեսնել հարձակվող Մատիս Թելին։

Երեք տուրից հետո «Նոթինգհեմ Ֆորեսթը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է տասներորդ հորիզոնականը՝ իր խոզուկում ունենալով չորս միավոր։