Անգելոս Պոստեկօղլուն դեռ վաղուց է հանդիպել անգլիական ակումբի սեփականատիրոջ հետ

Երեքշաբթի օրը «Նոթինգհեմ Ֆորեսթը» հայտարարեց Անժե Պոստեկօղլուի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին:

Միևնույն ժամանակ, ակումբի սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը հուլիսին Հունաստանում ճաշել է Պոստեկօղլուի հետ՝ «Թոթենհեմի» հետ Եվրոպա լիգան հաղթելուց հետո մարզչին մեծարելուն նվիրված միջոցառման ժամանակ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Աղբյուրը նույնիսկ լուսանկար է ցուցադրել, որտեղ Պոստեկօղլուն և Մարինակիսը երևում են միասին: «Նոթինգհեմ Ֆորեսթը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը՝ վերջին երեք տուրերում վաստակելով չորս միավոր: «Ֆորեսթերսը» հաջորդ խաղը կանցկացնի շաբաթ օրը՝ հուլիսի 13-ին, «Արսենալի» դեմ արտագնա խաղում: