«Ռոսարիո Սենտրալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարծիք է հայտնել Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի ապագայի մասին։
«Կարծում եմ՝ պետք է նրան ցմահ պայմանագիր առաջարկել։ Դա կլինի արդար գնահատական այն ամենի համար, ինչ նա նվաճել է թիմի հետ։ Կուզենայի, որ Սկալոնին մեզ հետ շարունակեր աշխատել երկար ժամանակ»,– նշել է Դի Մարիանշ։
Նշենք, որ Սկալոնին Արգենտինայի հավաքականը ստանձնել է 2018-ին։ Նրա գլխավորությամբ «ալբիսելեստեն» 2021-ին նվաճեց Ամերիկայի գավաթը, 2022-ին դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ 2024 թվականի ամռանը երկրորդ անգամ բարձրացրեց Ամերիկայի գավաթը։