Հեյմիր Հալգրիմսոն․ «Չեմ կարող բացատրել, թե ինչ տեղի ունեցավ»

Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի շրջանակներում հանդիպեց Իռլանդիայի հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով` 2-1 հաշվով։

Խաղից հետո Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնը ամփոփել է իր թիմի խաղը։

«Ինձ դուր չեկավ մեր թիմի ցուցադրած խաղը, կար ագրեսիվության պակաս, և Հայաստանի նման թիմերի դեմ այսպիսի խաղով կարող ես պատժվել, ինչն էլ տեղի ունեցավ։

Պետք է պարզապես ճիշտ հետևություն անել այս պարտությունից և փորձել հաղթել հաջորդ խաղում։ Չեմ կարող բացատրել թե ինչ տեղի ունեցավ, կփորձենք հաջորդ հանդիպումներում դրական տեղաշարժ գրանցել», – նշել է Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։