Հույն դարպասապահ Քրիստոս Մանդասը կարող է լքել Հռոմի «Լացիոն» հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ, ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը:
23-ամյա դարպասապահը դժգոհ է իտալական թիմում իր դիրքից: Մանդասը կարող է շարունակել կարիերան «Մառախլապատ Ալբիոնում»: Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնը»:
Ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է տասը միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «արծիվների» հետ լրանում է չորս տարի հետո: Անցյալ մրցաշրջանում Քրիստոսը հռոմեացիների կազմում անցկացրել է 20 խաղ, որոնցում բաց է թողել 18 գոլ: Չորս խաղում նա անառիկ է պահել դարպասը։