Sofascore. Լամին Յամալը այս ցուցանիշով առաջին ֆուտբոլիստն է

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի մեկ խաղում կատարել է 7-ից ավելի հաջող դրիբլինգ։

Իսպանիայի հավաքականը հաղթեց Թուրքիայի ընտրանուն 6-0 հաշվով:

10 դրիբլինգից 8-ը հաջող էին։ Թուրքիայի դեմ խաղում Յամալը գոլ չի խփել, բայց կատարել է երկու գոլային փոխանցում։ Այս մասին հայտնում է Sofascore-ը։

Ընդհանուր առմամբ, Յամալը Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 22 հանդիպում և խփել 6 գոլ։