Պեդրի. «Գոլերը երկրորդական են»

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին կիսվել է Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում Թուրքիայի նկատմամբ տարած 6-0 հաշվով հաղթանակի տպավորություններով։

«Դա կատարյալ խաղ էր։ Մենք խաղի տրամադրությունը սահմանեցինք սկզբից։ Պետք է գովաբանենք թիմին, որը ամեն ինչ արեց։ Մենք հոգեբանորեն պատրաստ էինք դժվար խաղի, հասկանում էինք, որ մրցակիցը կհարձակվի, ուստի կարևոր էր անմիջապես ցույց տալ մեզ, և մենք դա արեցինք։

Մենք պետք է շարունակենք խաղալ նույն ինտենսիվությամբ։ Թիմը պահպանեց բարձր տեմպը ողջ խաղի ընթացքում։

Յուրաքանչյուր անգամ, երբ ես գոլ եմ խփում, դա ինձ համար յուրահատուկ զգացողություն է, բայց ամենակարևորը հաղթանակն է և թիմին օգնելը։ Գոլերը երկրորդական են», – Պեդրիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Երկու տուրից հետո Իսպանիայի հավաքականը 6 միավորով գլխավորում է E խումբը։ Թուրքիան ունի 3 միավոր և քառյակում երրորդն է։