«Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը կարող է խաղադաշտ վերադառնալ այս շաբաթ։ Այս մասին գրում է լրագրող Սայմոն Քոլինգսը՝ բացատրելով, որ ակումբը դրական սպասումներ ունի ֆուտբոլիստի մոտալուտ վերադարձի վերաբերյալ։
Հիշենք, որ Ուայթը վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի առաջին տուրում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ արտագնա խաղում։ Այդ խաղը հաջող էր «Արսենալի» համար՝ 1:0 հաշվով հաղթանակ։
Ուայթը բաց թողեց «Լիդսի» (5:0) և «Լիվերպուլի» (0:1) հետ խաղերը։ Ուայթից բացի, վնասվածք ունեն «Արսենալի» հարձակվողներ Կայ Հավերցը և Գաբի Ժեզուսը, պաշտպան Ուիլյամ Սալիբան, թևային հարձակվող Բուկայո Սական և հենակետային կիսապաշտպան Քրիստիան Նորգաարդը։