Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Իռլանդիայի դեմ Աշխարհի 2026թ. առաջնության ընտրական փուլի խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում խոսել է թիմի պատրաստության մասին․
«Ինքնազգացողությունս լավ է։ Պորտուգալիայի դեմ խաղալը շատ մեծ փորձ էր մեզ համար։ Արդյունքը վատն էր։ Վերլուծել ենք կատարվածը։
Վաղվա խաղը մեր երկրի ու հավաքականի համար շատ կարևոր է լինելու։ Վստահ ենք, որ կարող ենք ուրախացնել մեր երկրպագուներին։
Վերլուծել ենք Իռլանդիայի հավաքականին խաղը, բայց ճիշտ չի լինի մանրամասնել, թե ինչ ուժեղ և թույլ կողմեր ենք գտել», – ասել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թինիզյանը։