Կիլիան Մբապպե․ «Հիմա մենք պետք է այս ամենը ցույց տանք խաղադաշտում»

«Ռեալ Մադրիդի» հարձակման գծի առաջատար Կիլիան Մբապպեն խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար պայքարի մասին:

«Մեր թիմը դասեր քաղեց նախորդ մրցաշրջանից, մենք շատ բան սովորեցինք: Հիմա մենք պետք է այս ամենը ցույց տանք խաղադաշտում: Այս մրցաշրջանը շատ կարևոր է մեզ համար, քանի որ մոտենում է Աշխարհի առաջնությունը: Մենք պետք է ապացուցենք մեզ, որպեսզի գնանք Աշխարհի առաջնություն», – հարձակվողի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում «արքայական» ակումբը Կառլո Անչելոտիի գլխավորությամբ հասավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: «Կրեմոնները» պարտվեցին Լոնդոնի «Արսենալին» ընդհանուր 1:5 հաշվով: