Կիլիան Մբապպե․ «Նա մեծ տպավորություն թողեց ինձ վրա»

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի մասին, ով ամռանը փոխարինեց Կառլո Անչելոտտիին։

«Խաբի Ալոնսոն մեծ տպավորություն թողեց ինձ վրա։ Դուք տեսնում եք մի տղայի, որը ցանկանում է հաջողության հասնել։ Նա շատ լավ գիտի ակումբը, քանի որ խաղացել է այստեղ։ Մենք պարզապես փորձում ենք իրականացնել այն, ինչ նա մեզ ասում է։ Մենք փորձում ենք հասկանալ նրա ծրագիրը», – Մբապպեի խոսքերն է մեջբերում BILD-ը։

Խաբի Ալոնսոն «Ռեալ Մադրիդը» գլխավորեց անցյալ ամռանը։ Նրա գլխավորությամբ թիմը հասավ 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց ՊՍԺ-ին (0-4)։