«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն չի կարողանա վերականգնվել ազդրի վնասվածքից մինչև դեկտեմբեր, հայտնում է Football Italia-ն։
Սկզբում ենթադրվում էր, որ բելգիացին կկարողանա խաղադաշտ վերադառնալ նոյեմբերին։ Ֆուտբոլիստը հրաժարվել է վիրահատությունից՝ ընտրելով պահպանողական բուժում՝ վերականգնողական ժամանակահատվածը կրճատելու համար։ Սակայն, ևս մեկ բժշկական զննումից հետո Լուկակուին զգուշացրել են, որ լիարժեք վերադարձը խաղադաշտ հնարավոր է միայն ձմռանը։
Նշվում է, որ նման ժամկետը համապատասխանում է վնասվածքից վերականգնման սկզբնական ծրագրին և չի համարվում բարդություն։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Նապոլիի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։