Ֆրենկի դե Յոնգը այսօր բուժզննում կանցնի

Տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե երբ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը բուժզննում անցնելու մեջքի ստորին հատվածի վնասվածքի պատճառով:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ բժշկական զննման ամսաթիվը նշանակված է այսօր՝ սեպտեմբերի 8-ին։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը վնասվածք է ստացել Հոլանդիայի հավաքականում խաղալիս, ուստի, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Բարսելոնայի» հաջորդ խաղը։