Եղիշե Մելիքյան. «Պորտուգալիան և Իռլանդիան տարբեր են»

Սեպտեմբերի 9-ին, Երևանում, Հայաստանի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի մրցաշարի երկրորդ տուրում կհանդիպի Իռլանդիայի հավաքականին։

Խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ` Պորտուգալիայի դեմ հանդիպման արդյունքի մասին և նաև պատասխանել այն հարցին, թե որքանով են նման Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականները։

«Շատ դժվար է վերականգնվել հոգեպես և ֆիզիկապես, քանի որ 5-0 հաշվով պարտությունը մեծ հարված էր մեզ համար։ Պորտուգալիայի և Իռլանդիայի թիմերն այդքան էլ նման չեն, բայց խոսքը խաղամակարդակի մասին չէ։ Իռլանդիան ևս բարձր մակարդակի թիմ է։ Մենք ամեն բան անում ենք վերականգնվելու համար»,- ասել է Եղիշե Մելիքյանը։