Կոդի Գակպո․ «Ամռանը առաջարկ ստացա «Բավարիայից»»

«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն հայտնել է, որ «Բավարիան» ցանկանում էր իրեն ձեռք բերել անցյալ ամռանը։

«Ինչքան ես հասկանում եմ, «Բավարիան» իսկապես ցանկանում էր ինձ հետ պայմանագիր կնքել, բայց վերջիվերջո նրանք գնեցին Լուիս Դիասին։ Հաճելի է պարզաբանել իրավիճակը։ Իհարկե, ես դա այլ կերպ եմ զգացել։

Նման տրանսֆերային պատուհանը կարող է սթրեսային լինել թե՛ ֆուտբոլիստի, թե՛ նրա շրջապատի համար։ Ես այլևս այդ խնդիրը չունեմ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Դիասը այս ամռանը միացել է «Բավարիային» 65.5 միլիոն ֆունտ ստեռլինգով, մինչդեռ Գակպոն երկուսուկես տարվա նոր պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ։