Բրունո Ֆերնանդեշն այս ցուցանիշով առաջինն է Պրեմիեր Լիգայում

Անգլիական Պրեմիեր լիգայում իր առաջին լիարժեք մրցաշրջանի մեկնարկից ի վեր Բրունո Ֆերնանդեշը ստեղծել է 138 գոլային պահ ավելի, քան իր մոտակա հետապնդողը։ Տվյալները հրապարակվել են Amazon Prime Video Sport-ի սոցիալական ցանցերում։

Ընդհանուր առմամբ, հրապարակված ցուցակում ներառված է 7 խաղացող։ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը գլխավորում է 512 ստեղծած պահով։ Երկրորդ տեղում է Քևին Դե Բրույնեն (Մանչեսթեր Սիթի, 374), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը (Լիվերպուլ, 348)։

Ցուցակում հաջորդում են՝ Մարտին Օդեգարդը (Արսենալ, 338), Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ, 338), Բուկայո Սական (Արսենալ, 329) և Սոն Հյուն Մինը (Տոտենհեմ, 324)։