«Բավարիան» որոշում է կայացրել Դայո Ուպամեկանոյի վերաբերյալ

«Բավարիան» պլանավորել է նոր բանակցություններ վարել թիմի կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։

26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

Ինչպես հայտնում է Bild-ը, կողմերը մոտ ապագայում նոր քննարկումներ կանցկացնեն։ Բանակցություններն ավելի վաղ էին ընթանում, սակայն դադարեցվել էին տրանսֆերային պատուհանի ընթացքում։

«Բավարիայի» համար խնդիրը մնում է ֆրանսիացու բարձր աշխատավարձը և պայմանագրում հրաժարագնի կետ ներառելու ենթադրյալ պահանջը։

Կենտրոնական պաշտպանի հետ պայմանագրի երկարաձգումը մյունխենյան գրանդի համար այս պահին առաջնահերթություններից մեկն է։ Դայո Ուպամեկանոն «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։