«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի ծնկի հետ կապված խնդիրները կարող են ստիպել ֆուտբոլիստին որոշ ժամանակ անցկացնել հիվանդանոցում։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» նոր մտահոգություններ ունի Գավիի վիճակի վերաբերյալ, և կիսապաշտպանը երկուշաբթի օրը պետք է անցնի կարևոր հետազոտություն։
20-ամյա ֆուտբոլիստը վերջերս է վերադարձել խաղադաշտ՝ խաչաձև կապանների վիրահատության պատճառով 11 ամսվա բացակայելուց հետո։
Գավին մի քանի շաբաթ է, ինչ անհարմարություն է զգում, ինչը ակումբում մտահոգություններ է առաջացնում, որ կիսապաշտպանը կարող է վիրահատության ենթարկվել։ Հետագա հետազոտությունը նպատակ ունի պարզել ցավի ճշգրիտ պատճառը: