Վերջերս El Nacional-ը հաղորդել էր, որ Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով էր «Բարսելոնայից», կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս տեղեկատվությունը հերքել է իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» գոհ է անգլիացի խաղացողից։ Կատալոնական ակումբի մարզչական շտաբը կարծում է, որ Ռեշֆորդը կարող է լավ մարզավիճակ ձեռք բերել և կայուն առաջընթաց գրանցել։
«Բլաուգրանան» չի պլանավորում նրան վաղաժամկետ բաժանվել։ Հիշեցնենք, որ Ռեշֆորդը «Բարսելոնայի» կազմում կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Մինչ այժմ հարձակվողը Իսպանիայում անցկացրել է երեք խաղ, բայց գոլ չի խփել։