Անդրե Օնանան լքում է «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան կշարունակի իր կարիերան Թուրքիայում։

Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ կամերունցի դարպասապահի՝ «Տրաբզոնսպոր» տեղափոխվելու գործարքը լիովին համաձայնեցված է բոլոր կողմերի կողմից։ Անդրե Օնանան համաձայնել է միանալ Սուպերլիգայի ակումբին և հաջորդ շաբաթ կմեկնի Թուրքիա։

Նշվում է, որ սա կլինի վարձակալություն 2024/25 մրցաշրջանի համար՝ առանց գնման հնարավորության։